News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքի ոչ մի հակամարտություն ռազմական ճանապարհով չպետք է լուծվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Tasnim- ը:

Նա կոչ է արել տարածաշրջանի երկրներին կապ հաստատել, որպեսզի բանակցությունների միջոցով լուծում գտնեն եւ նախապատվությունը տան խաղաղության հաստատման եւ անվտանգության տարածաշրջանային նախաձեռնություններին:

 «Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարեւանների հետ եւ հավատում է, որ բոլոր կողմերը պետք է նախապատվությունը տան հավաքական կայունության եւ անվտանգության տարածաշրջանային նախաձեռնություններին»,-ասել է Զարիֆը:

Նշելով տարածաշրջանում ռազմական հակամարտությունների աղետալի հետեւանքները՝ Զարիֆն ասել է, որ ճգնաժամերը ռազմական լուծում չունեն, եւ բոլոր կողմերը պետք է լուծում գտնեն բանակցությունների միջոցով:

Խոսելով Կատարի հետ երկկողմ հարաբերությունների մասին՝ Զարիֆը հույս է հայտնել հարաբերությունների խորացման, մասնավոր հատվածի միջեւ սերտ համագործակցության, առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Կատարի էմիրը ողջունել է ճգնաժամների խաղաղ լուծման մասին Իրանի դիրքորոշումը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների հետ խորհրդատվությունը, այդ թվում Իրանի, անխուսափելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ