News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն դեռեւս կենտրոնացած է Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության կարգավորման դիվանագիտական լուծման վրա: Այս մասին Սենատում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը՝ մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հակասական հայտարարությունները:

Ավելի վաղ Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պահպանում է Փհենյանի հետ հաղորդակցման ուղիները եւ երկխոսության հնարավորություններն է ուսումնասիրում: Սակայն, Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանի հետ բանակցությունները «ժամանակի կորուստ» են:

Այնուամենայնիվ, Պենտագոնի ղեկավարը նշել է, որ այդ հայտարարություններում «լուրջ տարաձայնություններ, չի տեսնում, ինչպես ոմանք փորձում են դրանք մեկնաբանել»:

«Թիլերսոնին եւ ինձ արված նախագահի հանձնարարականները շատ հստակ են. մենք կշարունակենք դիվանագիտական ջանքերը` Չինաստանին տարբեր նախաձեռնություններում ներգրավելու համար», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ