News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Բանակցությունների հիմնական թեման առեւտրային հարաբերությունները կլինեն:

AFP-ն հաղորդում է, որ Տրյուդոն մտադիր է քննարկել «միջազգային անվտանգության եւ կենսական նշանակության առեւտրի եւ տնտեսական հարաբերությունները»:

Վաշինգտոնից հետո Տրյուդոն կմեկնի Մեքսիկա:

Կանադայի, Մեքսիկայի եւ ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչները NAFTA համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Հաջորդ փուլը պետք է հոկտեմբերի 11-ին Վաշինգտոնում անցկացվի:

Թրամփը պատվիրել է վերանայել համաձայնագիրը եւ սպառնացել է դուրս գալ դրանից, եթե Միացյալ Նահանգների համաիր ավելի բարենպաստ պայմաններ չստեղծվեն՝ 1994 թվականի համաձայնագիրն անվանելով ամենավատ առեւտրային գործարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ