News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Պուերտո Ռիկո: Մինչ ուղեւորությունը նախագահը բարձր է գնահատել փոթորկից տուժած Թեխասի եւ Ֆլորիդայի շրջանները վերականգնելու ջանքերը եւ փրկարարների աշխատանքը: Նշենք, որ երկու շաբաթ առաջ այս շրջաններով «Մարիա» ավերիչ փոթորիկն էր անցել, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Թեխասում եւ Ֆլորիդայում ամեն ինչ գերազանց է կատարվում, եւ ես կարծում եմ, որ մենք նույնքան հաջողությամբ կհաղթահարենք նաեւ Պուերտո Ռիկոյի իրավիճակը, որն իրականում ավելի լուրջ է»,-մինչեւ Սան Խուան մեկնելը Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Այցի ծրագրում Պուերտո Ռիկոյի քաղաքական լիդերների, այդ թվում, հնարավոր է, Սան Խուանի քաղաքապետ, դեմոկրատ Կարմեն Յուլին Կրուզի հետ հանդիպումներն են: Կրուզին զայրացրել էր ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ, որ կղզու վերականգնման ջանքերը «լավ թեմա են հեռուստառեպորտաժի համար»:

Թրամփը կարծում է, որ քաղաքապետը հնարավոր է փոխել է իր տեսակետը Վաշինգտոնի արձագանքի վերաբերյալ. «Ես կարծում եմ, նա շատ բան գիտակցել է եւ հասկացել, թե ինչ մեծ աշխատանք ենք մենք կատարել, եւ ժողովուրդը այն տեսնում է», - ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ