News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Միասին կողմ» եւ «Ազգային միասնության թեկնածուներ» քաղաքական դաշինքները հանդես են եկել երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, խորհրդարանի նիստ անցկացնելու օգտին՝ Իսպանիայից ինքնավարության անկախության հարցով հնարավոր քվեարկությամբ, հայտնում է Ara պարբերականը:

Այս մասին հայտարարվել է Բարսելոնում այսօր տեղի ունեցած խորհրդարանական խմբակցությունների եւ Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար բյուրոյի խորհրդակցության ժամանակ: «Միասին կողմ» դաշինքի ղեկավարը պնդել է, որ ինքնավարության առաջնորդ Կարլես Պուչդեմոնը պետք է ելույթ ունենա խրհրդարանականների առջեւ՝ անկախության հանրաքվեի արդյունքները հաստատելու համար:

Նույն ուղերձում Պուչդեմոնը պետք է հանրաքվեի արդյունքները պաշտոնապես հայտարարելուց բացի, հայտնի, թե «կառավարությունն ինչպես է մտադիր կատարել հանրաքվեի որոշումը»: Հանրաքվեի մասին Կատալոնիայի օրենքի համաձայն՝ խորհրդարանում ինքնավարության ղեկավարի ելույթով պետք է գործարկվի անկախության հռչակման ընթացակարգը, որին կհետեւի այս հացով խորհրդարանական քվեարկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ