News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կա մի բան, որը շատ վատ համբավ ունի աշխարհի երկրների մեծ մասում. Խոսքը հիվանդանոցային սննդի մասին է։ Հաճախ բժշկական հաստատությունների սնունդը հիվանդներին ավելի շատ տառապանք է պատճառում, քան այն պատճառը, որի հետեւանքով մարդիկ հայտնվել են հիվանդանոցում, գրում է Bored Panda-ն։

Սակայն մի կին, որը վերջերս ծննդաբերել է Ճապոնիայում, 12 տեսակ ուտեստների լուսանկարներ է հրապարակել համացանցում, որոնք իրեն մատուցել են ծննդատանը։ Դրանք ավելի համեղ տեսք ունեն, քան շատ ռեստորանների ճաշացանկի ուտեստները։

Ճապոնիան աշխարհի ամենահամեղ ազգային խոհանոցն ունեցող երկրներից մեկն է, եւ ինչպես երեւում է, տեղի հիվանդանոցները լրջորեն են վերաբերում այդ մշակութային ավանդույթին։

Այդ լուսանկարները դիտելուց հետո հազարավոր օգտատերեր նույնպես ցանկանում են ծննդաբերել Ճապոնիայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ