News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը ԵՄ անդամակցության հարցում եւ չի պատրաստվում դադարեցնել բանակցությունները։ Այս մասին Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Ոչ, մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում վերջին տարիներին։ Բանակցությունները շարունակելու որոշումը կայացնում է ԵՄ-ն, իսկ մենք ուղղակի գնում ենք մեր ճանապարհով։ Մենք բարեփոխում ենք Թուրքիան՝ անկախ այն հանգամանքից, թե բանակցային գործընթացում նոր գլուխ բացվել է, թե ոչ»,- ասել է նախարարը։

Չավուշօղլուն նշել է, որ իր երկիրը պատրաստ է բարելավել հարաբերությունները Գերմանիայի հետ։ «Ես պատրաստ եմ ջանքեր գործադրել իմ կողմից»,- ասել է նա։

Ընդ որում, Թուրքիայում կալանքի տակ են մնում Գերմանիայի քաղաքացիներ, ինչը Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ