News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ յուրաքանչյուր որոշման ետեւում մարդկանց ճակատագրեր են։ Այս մասին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հոկտեմբերի 9-ին հայտնել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, մեկնաբանելով Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի որոշումների չկատարմանը վերաբերող իրադրությունը։

Այստեղ, նրա խոսքով, խնդիրը մարդու իրավունքների պահպանումն է։ «Քաղաքացիների միջեւ իրավունքների հավասարության ապահովման հարցում Ադրբեջանը պարտվել է»,- նշել է Զեյնալյանը, միաժամանակ հավելելով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին իրենց անդամակցության ժամանակաշրջանում ստանձնել են օրենքի գերակայություն ապահովելու պարտավորություն։ Դա, «Ելք» խմբակցության պատգամավորի կարծիքով, արվել է հանուն բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ