News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց մասին օրինագիծը նախատեսում է բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար ստեղծել ապաստարաններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Բոլոր միջոցներն օգտագործելու ենք, դա նշանակում է՝ պետությունն է առաջին հերթին իր միջոցներով հոգալու, որ ապաստարաններ»,- ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանը կրկին նշեց, որ այս նախագծի կարգավորման ոլորտը հետեւյալն է՝ երբ առկա է անմիջական վտանգ, ինչ քայլեր ձեռնարկել, որ օգնություն ցուցաբերվի կողմերին, այդ թվում բռնություն կիրառողին: Նախարարը հիշեցրեց, որ այս նախագիծը չի կարգավորում ծնողական իրավունքներին զրկելու հարցը:

Նշենք, որ ներկայումս ապաստարանները տրամադրվում են հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց ֆինանսավորումը կայուն չէ, իսկ պետությունը ընտանեկան բռնությունից տուժողներին չի ապահովում ապաստարաններով: Առաջարկվող նախագիծը ներկայացված խնդրի կարգավորման նպատակով նախատեսում է անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշումների ինստիտուտները և պետության կողմից ապաստարանների հիմնադրումը կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից հիմնադրված ապաստարաններին պետական աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ