News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան օրինագիծ է գրանցել, որով առաջարկվում է ժամանակավորապես սահմանափակել ուկրաինացիների այցելությունները Ռուսաստան, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Օրինագծի հեղինակներն են Ռադայի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության Անդրեյ Նեմիրովսկի, Անդրեյ Շինկովիչ եւ անկուսակցական Անդրեյ Դենիսենկո պատգամավորները:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ավելի վաղ հայտարարել էր նմանօրինակ նախագծի պատրաստման մասին: Ծառայության ղեկավար Վասիլիյ Գրիցակի նախաձեռնությամբ իրավաբանները մշակել են օրինագիծը: Առավելագույն պատիժը Ռուսաստան այցելելու դեպքում, ըստ օրինագծի, կարող է մինչեւ վեց տարվա ազատազրկման հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ