News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայում արծաթ ու ոսկեղեն առնող գրեթե չկա, բայց հատուկենտ ոսկերիչներ դեռեւս աշխատում են ու նույնիսկ արտահանում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սիրիահայ ոսկերիչ Լեւոն Քոշգերյանը` Yerevan Show 2017 ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ:

Ինքը` Քոշգերյանը արդեն երկու տարուց ավել է` Հայաստանում է: Տարվա սկզբին գնացել էր Հալեպ` տեսնելու իր տունն ու արտադրամասը: Ամբողջը փլատակ էր, իսկ աշխատողներից միայն մի հոգի էր մնացել, մնացածը երկրից դուրս են:

Մինչ պատերազմը արաբների համար տոնը տոն չէր առանց ոսկի-արծաթեղենի: Հարսանիքից ամիսներ առաջ սկսում էին մանրակրկիտ պատվիրել հարսի օժիտը` շարբաթի գավաթներ, սուրճի բաժակներ, թխվածքի ամաններ, մուրաբայի պնակներ: Դեպքեր են եղել, որ այս ամենը 30-35 կիլոգրամի էր հասնում: Հիմա էլ այնտեղ զարդեղեն է առնում ոչ թե հարյուրից կամ հազարից, այլ հազիվ տաս հազարից մեկը, հավելում է Լեւոնը:

Հիմա նա կարող է արտադրել միայն փոքր զարդեր` ականջօղեր, մատանիներ, թեւնոցներ: Մեծ գործերի համար պետք են մեծ հալոցներ, կաղապարներ ու այլ պարագաներ: Դրանից բացի` Վերնիսաժում թանկ գործեր քիչ են առնում:

«ժողովուրդը ավելի փոքր իրեր է պահանջում` կուլոն, ականջօղ, մատանի: Հալեպից բերած հին մեծ գործերը, որ տեսնում են, շատ են հավանում, բայց ներկա պայմանները թույլ չեն տալիս փողը նման բաների մեջ դնել»:

Վերադառնալու մասին մտածում է, բայց չգիտի, թե ինչպես ամբողջ արտադրությունը վերսկսի զրոյից եւ վստահ չէ, թե որքանով է ամուր խաղաղությունը:

«Անշուշտ, հիմա ավելի լաւ է, քան երկու տարի առաջ: Այն ժամանակ փողոցով քայլել չէինք կարող: Մի քանի անգամ եղել է, որ փողոցով քայլում էի դեպի խաչմերուկ, մեկ էլ իմ քայլած տեղը արդեն հրթիռ էր ընկնում: Հիմա Հալեպում, փառք Աստծո, այդ ամենն ավարտվել է: Վերադառնալը մտքիս կա, հիմա էլ մտածում եմ, արժե՞, թե՞ ոչ», - ասում է վարպետը:

Տպել
Ամենաշատ