Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու նահանգի տան վրա փոքր ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռի անձնակազմից 3 մարդ զոհվել է, հաղորդում է Ռիա Նովոստին:
Սան Պաուլոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ տան մեջ մարդիկ են գտնվել, սակայն չեն տուժել:
«Ընդամենը 3 մարդ է զոհվել», — Twitter-ում նշել է հրշեջ ծառայությունը:
Մահացածները 30-ից 59 տարիքային սահմանում են եղել:
Ինքնաթիռի ընկնելու պատճառների մասին դեռ չի հաղորդվում: