News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական  արձանագրությունների ստորագրումից  հետո հայ-թուրքական հարաբերություններում մթնոլորտը շատ ավելի վատ է, քան դրանից առաջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությանը, որ մինչև 2018 թ. գարուն արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, Մանոյանը նշեց. «Դաշնակցությունը ցանկանում է, որ  Թուրքիան ոչ մի քայլ էլ չկատարի, քանի որ  Թուրքիան առաջ է քաշել առնվազն 2 նախապայման, իսկ Ղարաբաղի հարցով առաջ քաշած նախապայմանը քաշեց արձանագրություններից առաջ, չնայած այն տեղ չգտավ փաստաթղթի տեքստում: Թուրքիան ցանկանում էր, որ այս ամբողջ գործընթացը կապվի Արցախի հետ»:

Մանոյանի խոսքով, նույնիսկ արձանագրությունների ստորագրումից 1 տարի հետո, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին, հայտարարեց, որ մենք այն չենք, ինչ էինք մեկ տարի առաջ, սակայն Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման:

Կիրո Մանոյանի կարծիքով, այժմ Արեւմուտքի կեցվածքում եւս կա փոփոխություն. «Եթե արձանագրությունների ստորագրումից 1-2 տարի հետո նրանք հայտարարում էին, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, ապա դրանից հետո եւ՛ Միացյալ Նահանգները, եւ՛ Եվրոպան հայտարարում էին, որ երբ կլուծվի Արցախի հարցը, այն ժամանակ էլ կկարգավորվի հայ-թուրքական հարաբերությունները»:

Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ նախագահն այս գործընթացն այսքան արագ չէր սկսի, եթե չունենար այլ խնդիր. «Առաջին հերթին, այն նպատակաուղղված էր որոշ արտասահմանյան շրջանակների Հայաստանը ներկայացնել որպես վստահելի գործընկեր։ Մյուս կողմից ուղղված էր միջնորդ երկրներին, որ նրանք գործի դնեն իրենց ջանքերը եւ անել ամեն հնարավորը այդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:

Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է մի նախագիծ դնի սեղանին, որտեղ պետք է նշվի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին եւ հայ-թուրքական ճանապարհը, ոչ թե սահմանը բացելու շուրջ համաձայնություն ձեռք բերվի, իսկ  Հայաստանը եւ Թուրքիան իրենց միջեւ խնդիրները պետք է լուծեն միջազգային իրավունքի եւ պրակտիկայի հիման վրա:

Իր խոսքի վերջում Կիրո Մանոյանը ընդգծեց, որ նախապայմանների առաջ քաշումը ընդամենը պատրվակներ են, քանի որ Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ  անկախ Հայաստան չկա, իսկ Ղարաբաղյան հարցը ավելի շուտ լծակ է Ադրբեջանի հետ հարաբերություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ