News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան միջոցներ է ձեռնարկել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը խստացնելու համար՝ ի պատասխան ՌԴ համանման քայլերի։ Այս մասին ասել է Թուրքիայի առեւտրի եւ մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆենքչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ավելի վաղ Ռուսաստանը պահանջել էր Թուրքիայից ներմուծվող որոշ ապրանքների համար հյուպատոսություններում եւ առեւտրային ներկայացուցչություններում հավաստագրեր ներկայացնել։ Այդ խնդիրը հասել է մեր Էկոնոմիկայի նախարարությանը, եւ այն որոշում է ընդունել նման պահանջ ներկայացնել 9 անուն գյուղատնտեսական ապրանքների համար։ Սակայն որեւէ սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, բայց քանի որ Ռուսաստանը նման միջոցներ է ձեռնարկել, Թուրքիան պատասխան քայլեր է կատարում, որոնք երեկվանից ուժի մեջ են  մտել»,– ասել է Թյուֆենքչին լրագրողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ