News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի հետ առեւտրաշրջանառությունը դեռ չի բավարարում եւ այն առնվազն կրկնապատկելու ներուժ կա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Թեհրանում Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մուհամադ Շարիաթմադարիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանի հետ առեւտրաշրջանառությունը դեռ չի բավարարում եւ այն առնվազն կրկնապատկելու ներուժ կա։ Մուհամադ Շարիաթմադարին, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելել է, որ նախարարության հետ իրականացվող քայլերը հենց դրան են ուղղվելու։

Կողմերը զրույցի ընթացքում անդրադարձել են ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի ընթացքին։ Նախարար Մուհամադ Շարիաթմադարին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս աջակցել գործընթացին՝ հույս հայտնելով, որ կողմերը կարճ ժամկետում ձեռք կբերեն վերջնական պայմանավորվածություններ։

Սուրեն Կարայանը եւ Մուհամադ Շարիաթմադարին քննարկել են  համատեղ արտահանող-ներմուծող ընկերությունների գործակցության հեռանկարները։ Հստակեցվել են այս մասով պատասխանատուները, այն է` հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իրանական կողմից՝ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ Մոջթաբա Խոսրով Թաջը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ առաջիկայում կխմբավորվեն երկկողմ ապրանքները՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու դեպի երկու երկրների շուկաներ դրանց  դյուրացված մուտքի համար։

Նախարարներն անդրադարձել են նաեւ «Մեղրի» եւ «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցությանը։ Ըստ պայմանավորվածության՝ «Մեղրի» ԱՏԳ-ում հատուկ տարածք կհատկացվի իրանական սերտիֆիկացման ծառայությունների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները եւ համատեղ արտադրությունները, որոնց պարագայում Հայաստանը կհանդիսանա հարթակ այլ շուկաներ մուտք գործելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ