News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նոր Նորքի հանրակացարանի շենքում հրդեհն ինչից է առաջացել, դեռ պարզ չէ: NEWS.am-ի հետ զրույցում հանրակացարանի բնակիչներից մեկը պատմել է, որ հրդեհված բնակարանի բնակիչները մինչեւ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչից կարող էր առաջանալ հրդեհը:

«Բնակարանի տերը՝ Շաքեն, եկել էր ինձ հյուր, բայց հեռախոսը մոռացել էր: Գնաց վերեւ, որ հեռախոսը վերցնի, մի քանի վայրկյանից հետո լացելով եկավ, ասաց, որ սենյակը վառվում ա: Վերեւ բարձրացա, տեսա՝ սենյակից բոց է դուրս գալիս, փրկարարներ կանչեցինք»,- պատմել է նա:

Կինը նաեւ ասել է, որ բարձրանալով 6-րդ հարկ, նկատել են, որ հրդեհվող բնակարանին կից սենյակում աղջիկ կա. «Աղջիկներից մեկն էլ սենյակում էր մնացել, պարսիկ ուսանող էր, տղերքին խնդրեցինք, որ օգնեն: Ծուխն այդ սենյակ էր լցվում, պատուհանից իջեցրին նրան: Շաքեն եւ այդ աղջիկն հիմա նորմալ վիճակում են, չեն ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, ծխահարվել էին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 հասցեում գտնվող հանրակացարանում հոկտեմբերի 10-ին հրդեհ է բռնկվել: Հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել էին շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ