News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Կիպրոսում եւ Սերբիայում ՀՀ դեսպան:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում եւ Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ