News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մյանմայի անվտանգության ուժերի գործողությունները ռոհինջայի՝ Ռակհայն նահանգի հյուսիսային շրջաններում ապրող բնակիչների նկատմամբ լավ կազմակերպված ու համակարգված են եւ կրում են սիստեմատիկ բնույթ: Դրանք ուղղված են Մյանմայից մուսուլման-ռոհինջաներին դուրս վռնդելուն եւ նրանց՝ վերադառնալու հնարավորությունից զրկելուն: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գործով վարչության զեկույցում, որը հիմնված է Բանգլադեշ հասած փախստականների հետ զրույցների վրա:

Զեկույցում հարցումների արդյունքում ասվում է, որ Ռակհայնի զտումները նպատակ ունեն բնակչության շրջանում խորը վախ սերմանել եւ հասցնել ֆիզիկական ու հոգեբանական վնասվածքներ: Ականատեսների վկայությամբ՝ մարդկանց բռնաբարում են եւ գնդակահարում: Կամավորական բուդդիստական ուժայինների հետ դիտավորյալ այրում են ռոհինջաների տները, նրանց արտերը, վերացնում են անասունը, պարենամթերքն ու անգամ ծառերը: Այդպիսով՝ նրանք փաստացի զրկում են վռնդվող մարդկանց հետագայում իրենց գյուղեր վերադառնալու հնարավորություններից:

Ավելի վաղ՝ Մարդու իրավուքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հոսեյնին Մյանմայի հյուսիսում կատարվողը անվանել էր «էթնիկ զտումների դասական օրինակ». Նա կոչ էր արել Մյանմայի իշխանությանը անմիջապես դադարեցնել Ռակհայնի նահանգի հյուսիսում գործողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ