News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարում է «շրջադարձային պահ»: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դեննի Դանոնը, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասկանում է, որ «աբսուրդ եւ ամոթալի բանաձեւերը Իսրայելի դեմ հետեւանքներ ունեն»: «Այսօր նոր օր է ՄԱԿ-ում,  որտեղ ստիպված պետք է վճարել Իսրայելի դեմ հարաբերություններում խտրականության համար»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում են Իսրայելին, եւ ՄԱԿ-ում փոփոխությունների իրական առաջնորդն են: «Մեր երկու երկրների միջեւ դաշնակցությունը ավելի ուժեղ է, քան երբեւէ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն  Իսրայելին հարվածելու դաշտ էր դարձել եւ անտեսում էր իր իսկական դերն ու  նպատակը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ