News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրի շուրջ ստեղծված իրավիճակը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սերգեյ Լավրովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թեհրանը կատարում է ԳՀՀԾ-ի իր բոլոր պարտավորությունները եւ ընդգծել է, որ մյուս համահեղինակները եւս հետեւեն Թեհրանի օրինակին:

Կորեական թերակղզու իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Լավրովը եւս մեկ անգամ կոչ է արել աճող լարվածության դեմ պայքարին եւ քաղաքական երկխոսության համար պայմաններ ստեղծելուն:

 Լավրովը նշել է ԱՄՆ իշխանությունների գործողությունների անթույլատրելիությունը: ԱՄՆ-ն նախկինում իր գրաված դիվանագիտական օբյեկտներից հանել էր ռուսական ազգային դրոշները: Լավրովը նշել է, որ Մոսկվան նպատակ ունի հայց ներկայացնել դատարան ապօրինաբար յուրացված ռուսական ունեցվածքը վերադարձնելու համար:

 Նա ընդգծել է, որ «ամերիկյան պաշտոնյաների շարունակական կամայականությունը ուղղակիորեն հակասում է Վաշինգթոնի բարձր մակարդակով հնչած հայտարարություններին, որոնք վերաբերում են աննախադեպ ցածր մակարդակի վրա գտնվող երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ