News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ որեւէ վայրում կա ռիսկայնություն եւ շինարարությունը շարունակվում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարն անդրադարձել նաեւ շինթույլտվությունների հետ կապված կոռուպցիոն ռիսկերին. «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ պետք է ստեղծել անհանդուրժող մթնոլորտ աղետների ռիսկի չընկալման առումով»:

Լրագրողի հարցին՝ հաստատո՞ւմ է, որ ոլորտում առկա է կոռուպցիա, նախարարը պատասխանեց. «Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան ֆինանսական մեծ հոսքեր, չլինի կոռուպցիա, ո՞վ է ասում, որ չկա»:

Դավիթ Տոնոյանը, որպես անհանդուրժողականության դրսեւորում, հորդորեց նման տեղեկությունների մասին ահազանգել իրենց: Հարցին՝ թե նախարարի լծակները բավարար չե՞ն նման տեղեկություններ ստանալու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես ունեմ իմ մեխանիզմները, աշխատում եմ, որ դրանք արդյունավետ դառնան»: Նա դժվարացավ նշել, թե իր մեխանիզմներով քանի կոռուպցիոն դեպք է բացահայտել եւ քանիսն են պատժվել:

«Իմ մեխանիզմների արդյունքում շատ թույլտվություններ մերժվել են»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ