News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր եւ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն եւ հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am_ին հայտնում են, որ ՀՀ նախագահն ընդգծել է, որ անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանին եւ Կանադային հաջողվել է կառուցել բարեկամական եւ բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ