ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող չորս հայտ:
Հիմնավորումների եւ փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված բոլոր բողոքները: