News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ բանակցությունների ավարտին մի քանի կարեւոր ռազմական պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնել է «Ռոսոբորոնէքսպորտի» փոխտնօրեն Սերգեյ Գորեսլավսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ընդ որում, պայմանագրի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում։

Ավելի վաղ ՌԴ ռազմա–տեխնիկական համագործակցության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան ասել էր, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորել են Ս-400 ՍՀՀ համակարգերի, «Կորնետ ԷՄ», ՏՈՍ-1Ա համակարգերի, ԱԳՍ-30 ավտոմատ նռնականետ համալիրների եւ Կալաշնիկովի ԱԿ-103 ինքնաձիգերի մատակարարման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ