Կիեւում Գերագույն ռադայի պատերի մոտ ընթանում է Օդեսայի նախկին նահանգապետ, ներկայումս «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի եւ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմնակիցների բողոքի ակցիան, փոխանցում է «112.ua»-ն:
Միջոցառման կազմակերպիչները եւ մասնակիցները խորհրդարանից պահանջում են չեղյալ համարել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսդրությունը՝ կուսակցական ցուցակները բաց դարձնելով, ինչպես նաեւ ստեղծել հակակոռուպցիոն դատարան: