News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճակատում ստեղծված իրավիճակը փակուղային չի համարում։ Այս մասին նա հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի The Economist ամսագրին տված հարցազրույցը։

«Սա փակուղի չէ: Ռուսաստանը վերահսկում է երկինքը: Մենք խնայում ենք մեր զինվորներին։ Ոչ ոք չի ցանկանում պարզապես նետել նրանց, ինչպես Ռուսաստանն է մսի պես նետում իր մարդկանց։ Ինչպե՞ս հաղթահարել սա: F-16, մենք պետք է սպասենք, որ տղաները սովորեն, երբ նրանք վերադառնան: Երբ ռազմաճակատում կա հակաօդային պաշտպանություն, զինվորականներն առաջ են գնում և տեխնիկա են օգտագործում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հիշեցրել է, որ 2022 թվականին բոլորը կարծում էին, որ ուկրաինական զորքերը փակուղում են հայտնվել։ «Մի քանի ռազմական հնարքներ, և, հիշում եք, ազատագրվեց Խարկովի շրջանը», - ասել է Զելենսկին։

Մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Ո՞րն է այլընտրանքը: Ի՞նչ է, մեր պետության մեկ երրորդը պետք է տանք։ Ախր դա միայն սկիզբն է լինելու։ Մենք գիտենք, թե ինչ է սառեցված հակամարտությունը, մենք մեզ համար արդեն եզրակացություններ արել ենք։ Մենք պետք է ավելի շատ աշխատենք հակաօդային պաշտպանության մեր գործընկերների հետ, ապաշրջափակենք երկինքը և մեր կործանիչներին հարձակողական գործողություններ իրականացնելու հնարավորություն տանք։

Զելենսկին նաև ասել է, որ արևմտյան երկրներն իր վրա ճնշում չեն գործադրում՝ ստիպելով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։

Բոլորը գիտեն իմ վերաբերմունքը, որը համընկնում է ուկրաինական հասարակության վերաբերմունքի հետ։ Այսօր ինձ վրա ոչ ոք ճնշում չի գործադրում։ Այս ամենը եղել է պատերազմի սկզբում և պատերազմից առաջ։ Այսօրվա դրությամբ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի ղեկավարներից ոչ ոք ճնշում չի գործադրում։ Որ մենք հիմա Ռուսաստանի հետ նստենք, խոսենք, մի բան տանք, նման բան չի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում հակամարտության սրմամբ
Մենք կրկնում ենք, որ ռազմական գործողությունների էսկալացիան չի բխում որեւէ մեկի շահերից․․․
Ամենաշատ