News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն աջակցում է Հունաստանին տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործընթացում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո, հաղորդում է AP-ն:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության, էներգետիկայի, առեւտրի ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Թրամփը գնահատել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունաստանի պաշտպանության ծախսերի աճը եւ նշել է, որ Հունաստանին 2,4 միլիարդ դոլարով Ֆ-16 կործանիչների վաճառքի հնարավորության մասին , ինչը եւս Միացյալ Նահանգներում աշխատատեղերի ավելացմանը կնպաստի:

Ցիպրասը նշել է, որ Հունաստանը տնտեսական հաջողությունների է հասել եւ իր հետեւում թողել է տնտեսական մոդել, որը հանգեցրել է ճգնաժամին: Նրա խոսքով՝ Հունաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունները « կարեւոր են, ինչպես երբեւէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ