News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը, իսկ որոշ տնտեսվարողների մոտ կամերալ ուսումնասիրություններ են  կատարվել, չվճարված հարկերի վերաբերյալ՝ նախնական հաշվարկներ եւ ուղարկվել ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Ըստ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի՝ տնտեսվարողները, ծանոթանալով փաստաթղթերին, ներկայացրել են ճշտված հաշվետվություններ եւ վճարել թաքցված շրջանառությունից չվճարված հարկերը. «Որոշ ընկերությունների ներկայացրած առարկություններ ուսումնասիրվում են, իսկ մի շարք տնտեսվարողների վերաբերյալ խոշոր չափերով եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր եւ ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության»:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործեր են հարուցվել «Կարտիգնար» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 2015թ. շահութահարկի վերաբերյալ հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացնելու եւ 5.2 միլիոն դրամ հարկ չվճարելու համար, «Գեոդաթ» ՍՊ ընկերության դեմ՝ իրականից ավելին ծախսագրելու հետեւանքով հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներառելու եւ 4.9 միլիոն դրամ հարկ չվճարելու համար: «Մաքուր եւ ուղիղ» ՍՊԸ-ի վերաբերյալ էլ նույն հոդվածի 2-րդ մասով է հարուցվել քրեական գործ՝ հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներկայացնելու եւ 15.8 միլիոն դրամ չվճարելու համար,  իսկ «Գավառի ՃՇՇ» ընկերության դեմ՝ անհուսալի կրեդիտորական պարտքերի մասով հաշվետվություններ չներկայացնելու միջոցով շուրջ 28 միլիոն դրամ հարկ չվճարելու համար:

Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Սինանյանի, 2017-ի ընթացքում վարչության կողմից հարուցվել է 208 քրեական գործ: Նրա դիտարկմամբ՝ ընկերությունները հիմնականում տարբեր մեխանիզմներով են խուսափում հարկային պարտավորությունների կատարումից, մասնավորապես ծախսերի արհեստական ուռճացման միջոցով նվազեցնում են շահութաբերությունը, ինչի արդյունքում նվազում է շահութահարկը: «Արհեստականորեն նվազեցնում են նաեւ իրացումից հասույթը՝ ՀԴՄ-ով իրացված ապրանքների արժեքը ցածր ներկայացնելու կամ ընդհանրապես կտրոն չտրամադրելու միջոցով: Խուսափում են եկամտային հարկի վճարումից՝ վարձու աշխատողների աշխատավարձը քիչ ցույց տալու կամ վերջիններիս օրենքով սահմանված կարգով չգրանցելու, ԵԱՏՄ երկրներից ներմուծումներ կատարելիս հարկային հայտարարագիր չներկայացնելու եւ դրա արդյունքում ԱԱՀ-ի գումարները չհաշվարկելու միջոցով: Տնտեսվարողները ցույց են տալիս նաեւ ձեռք բերված եւ իրացվելիք ապրանքների մնացորդի վերաբերյալ կեղծ տվյալներ եւ այլն»:

Կոմիտեն վճռական է հարկային եւ մաքսային ոլորտներում ցանկացած իրավախախտման բացահայտման գործում եւ բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը՝ ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում տղամարդու կմախք են նկատել
Բանվորները Շուվյալան բնակավայրում բախվել են սարսափելի դեպքի…
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի զոհերը, վերջին տվյալով, չորսն են
07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ...
Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը՝ ապօրինի ջրօգտագործո՞ղ
Հերթական անգամ երեք կառույցների ներկայացուցիչները փորձել են մտնել ձեռնարկության տարածք՝ ջրագծերն ուսումնասիրելու նպատակով...
Սյունիքում ավտովթարի հետևանքով երեք մարդ է մահացել՝ հայրը, մայրը և նրանց 3–ամյա երեխան (ֆոտո)
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը եւ երեխան…
Շիրակի մարզում կոռուպցիոն քրգործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնաս. Դատախազություն
Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն...
Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա որդուն
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ հայտնաբերված դանակն էլ իրենից վտանգ չի ներկայացնում...
Ամենաշատ
Partner news