News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեի նախագահը նախ ներկայացրել է կառուցապատման ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման, հանրապետության համայնքները տեղական մակարդակի պլանավորման փաստաթղթերով ապահովման (համայնքների խոշորացման հանգամանքի դիտարկմամբ) գործընթացի, շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման, քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման, լիցենզավորման գործընթացներում ներգրավված մասնագետներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքները:

Նարեկ Սարգսյանը ներկայացրել է նաեւ քաղաքաշինության բնագավառի օրենսդրական եւ նորմատիվային դաշտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանության արդիականացման եւ շինարարական աշխատանքի արժեքի հաշվարկման սկզբունքների ձեւավորման, քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ արդիականացման, գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ դրանց սեյսմակայունության եւ հուսալիության բարձրացման ռազմավարության մշակման, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման վերաբերյալ հարցերի կանոնակարգման մասով:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է մի շարք խնդիրների կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի նախաձեռնությունները, մասնավորապես՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքին ներկայացվող պահանջների ամրագրման, հանրապետության մարզերում առկա պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների շինարարության ավարտման եւ հետագա օգտագործման ծրագրի, ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքներում առկա կիսակառույց օբյեկտների քաղաքաշինական կանոնակարգման, շինարարական օբյեկտների՝ ՀՀ տարեկան պետական բյուջեի նախագծում ընդգրկելու չափորոշիչների կիրառման վերաբերյալ:

Զեկուցվել է նաեւ կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման մարզային ծրագրերի, պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագրի, ինչպես նաեւ կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող այլ շինարարական ծրագրերի շրջանակներում կատարված եւ ընթացիկ աշխատանքների, հետագա անելիքների եւ կարգավորման ենթակա խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդգծվել են նաեւ շինարարական այն ուղղությունները, որոնք առնչվում են կրթական, մշակութային եւ սպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը: Քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման եւ քաղաքաշինական գործընթացների խթանման տեսանկյունից հատկապես կարեւորվել են կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, որոնց իրագործումը նախատեսվում է ինչպես Երեւանում, այնպես էլ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների եւ առանձին համայնքների տարածքներում: Դրանցից իրենց ծավալներով առանձնացվել են Հանրապետության Նախագահի՝ նախկինում տված հանձնարարականների համաձայն իրականացվող՝ օրեր առաջ մեկնարկած «Հին Երեւան»-ի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի, Գյումրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում եւ Դիլիջանում իրականացվելիք կառուցապատման ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է նաեւ մայրաքաղաքում «Նոյ» հայկական ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրի, պետական եւ մասնավոր միջոցների հաշվին իրականացվող խոշոր կառուցապատման ծրագրերի ընթացքի ու «Սեւան» ազգային պարկի առանձին հատվածներում քաղաքաշինական նոր մոտեցումների մշակման աշխատանքների մասին:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետեւողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու եւ համապատասխան ցուցանիշներով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ:

Կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է նաեւ ուշադրության կենտրոնում պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախատեսված են առաջին հերթին Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում եւ Ծաղկաձորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ