ԵՄ 27 անդամ երկիր իրենց դիրքորոշումը կհայտնեն Brexit-ի հարցով։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ժամանելով Բրյուսել ԵՄ գագաթնաժողովին։
«Եվրոպական խորհուրդը միասնական ուղերձ կհղի։ Քանի որ մենք բոլորս միակարծիք ենք, թե ինչ պլաններ, շահեր ու հավակնություններ ունենք»,– ասել է Մակրոնը լրագրողներին եւ հավելել, որ ԵՄ–ն կպաշտպանի Brexit-ի շուրջ բանակցող Միշել Բարնիեին։