News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մարզի տարածքում «armday.am»  լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։  Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 7-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լրագրողը մեկնել է Վայոց Ձոր մարզի Շատին գյուղ՝  ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հարցազրույցի համար։ Լրագրողը տնօրենի հետ հանդիպել է ՊՈԱԿ-ի մասնաշենքում, իսկ հարցազրույցին ներկա է գտնվել նաեւ տնօրենի քույրը, ով աշխատում է նույն ՊՈԱԿ-ում՝ որպես ընտանեկան բժիշկ։  Մասնաշենքում է գտնվել նաեւ վերջինիս ամուսինը՝ Քարագլուխ համայնքի ղեկավարը։ 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն ի սկզբանե համաձայնել եւ պատասխանել է լրագրողի հարցերին, որը ձայնագրառվել է։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը ՊՈԱԿ-ի տնօրենին հարցեր է ուղղել նաեւ որոշակի գումարի դիմաց բժշկական տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է տնօրենին: Քննության տվյալներով՝ վերջինս քրոջ հետ միասին պահանջել է ջնջել հարցազրույցի տեսաձայնագրությունը եւ կանչել մոտակայքում գտնվող համայնքի ղեկավարին, որպեսզի թույլ չտան լրագրողին հեռանալ՝ նախքան հարցազրույցի ձայնագրությունը ջնջելու մասին իրենց պահանջը կատարելը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին, նույն ընկերության ընտանեկան բժշկին եւ Քարագլուխ համայնքի ղեկավարին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ