News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը արագ տեմպերով  կորցնում է իր հարուստ  անտառածածկը, ընդ որում՝ դա տեղի է ունենում ոչ միայն բնական աղետների, այլ նաեւ մարդկանց ոչ ռացիոնալ աշխատանքի պատճառով։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշում է Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը։ Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ը անտառների պաշտպանության ծրագիրն արդեն իսկ իրակացվում է, իսկ վերջերս ՌԴ ֆինանսավորմամբ կառավարության հավանությանն արժանացավ անտառներում հրդեհների կանխման ծրագիրը, որը պատրաստվել էր մինչեւ Խոսրովի անտառում հրդեհի բռնկվելը։

Ընդ որում, անտառների հրդեհները, Մարյասինի խոսքով, սխալ եւ անօրինական հատումների արդյունք են, իսկ իրենք նախատեսում են ոչ միայն սխալ հատումների նվազեցում, այլ նաեւ անտառներին մոտ բնակվող  գյուղական բնակչության ներգրավում անտառների պահպանության գործում։

Ինչ վերաբերում է Նաիրիտի հրդեհին, ապա միջազգային փորձագիտական խումբը, որը Հայաստան էր ժամանել գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, շուտով հանդես կգա զեկույցով։  Մայրասինի խոսքով,   ՄԱԿ-ը պատրաստ է  համագործակցել, եթե ՀՀ կառավարությունը զեկույցի ուսումնասիրման արդյունքում որոշի  իրենց դիմել։ Մարյասինը նաև հիշեցրեց, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից ՄԱԿ-ը հաջողությամբ իրականացնում է թունավոր նյութերի հանման, հավաքման, փաթեթավորման եւ վերացման ծրագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ