News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակելու է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող մի քանի հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակումը։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով վարչակազմում իր աղբյուրները։

Աղբյուրի տվյալներով՝ դա պայմանավորված է երկրի անվտանգության նկատառումներով։ Հոկտեմբերի 26-ին ազգային արխիվը պետք է գաղտնազերծի Քենեդիի սպանության մասին ԿՀՎ ու ՀԴԲ մոտ 3․1 հազար նյութ։ Դրանց հրապարակման մասին օրենքը ստորագրել էր դեռ նախագահ Ջորջ Բուշ ավագը 1992-ին։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Թրամփի վարչակազմում համարում են, որ այդ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը կարող է հարվածի տակ դնել ԱՄՆ ազգային անվտանգությունը , քանի որ դրանցում պարունակվում են տվյալներ ամերիկյան վերջին հետախուզական ու իրավապահական գործողությունների մասին։

Պարբերականի աղբյուրները ճշգրտել են, որ Քենեդիի սպանության մասին տեղեկությունների մասնակի հրապարակումն այնուամենայնիվ հնարավոր է։ Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսի Ուոլթերսը, իր հերթին, հավելել է, որ վարչակազմը փորձում է ապահովել տվյալների առավելագույն հնարավոր ծավալի հրապարակումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ