ՆԱՏՕ-ում հերքել են գերմանական Der Spiegel ամսագրի լրագրողների հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ի զորու չէ դիմակայել Ռուսաստանի հարձակմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դաշինքի ներկայացուցիչը լրատվական գործակալությանը հայտնել է, որ այս ամենը սադրանք է, քանի որ ՆԱՏՕ-ն այս պահին վերջին տասը տարիների ընթացքում ամենամեծ ուժն ունի եւ կարող է ցանկացածին հետ մղել:
Դաշինքը օպերատիվ արձագանքման զինվորների թիվը զգալիորեն մեծացրել է: Նրանց թիվը մոտ 25 հազար է:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն պլանավորել էր դեպի Արեւելք հերթական ընդլայնումը: Դաշինքը ցանկանում է ուժեղացնել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում իր ներկայությունը:
Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն այս երկրենրում իր զորքերի մի մասն է տեղակայել: