News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները կանխատեսում են 2058 թվականին աշխարհի «հերթական» վերջը: Ամերիկացի մասնագետների խոսքով՝ 41 տարի հետո մեր մոլորակին կարող է աշխարհի վերջը սպառնալ, որը կապված կլինի Կրուիտնի խոշոր աստերոիդի հետ: Այս օբյեկտը հաճախ անվանում են մոլորակի քվազի արբանյակ, փոխանցում է Innov պորտալը:

Մասնագետների խոսքով՝ Կրուիտնին շարժվում է Երկրի հետ մեկը մեկին ուղեծրային ռեզոնանսով՝ այս ընթացքում հատելով Վեներայի եւ Մարսի ուղեծրերը: Շատ գիտնականներ ասում են, որ առաջիկա հարյուրամյակում աստերոիդը չպետք է փլուզվի Երկրի վրա, սակայն նրա ուղեծիրը բավականին անկայուն է մնում, որն այլ կարծիք է առաջացնում:

Դրանից զատ, այս օբյեկտը միանգամայն կարող է ներգործել ավելի մանր տիեզերական քարերի ուղեծրի վրա եւ 2058 թվականին  հրահրել մեր մոլորակի զանգվածային ռմբահարում: Ըստ որում՝ մասնագետները նշում են, որ բարձրակետը կգրանցվի 2058 թվականի ամռանը:

Մասնագետների ենթադրությամբ՝ եթե Կրուիտնիին, այնուամենայնիվ, հաջողվի ինքնուրույն Երկրին հասնել, ապա դա կարող է ավարտվել կենդանի ամեն ինչի 80 տոկոսի կործանմամբ:

Դրա հետ մեկտեղ մասնագետները նշում են, որ այս օբյեկտը կարող է օվկիանոս ընկնել եւ ցունամիներ առաջացնել, իսկ բարձրացած փոշին մի քանի շաբաթ արեգակը կմթագնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ