News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունը աշխատավարձերի ու թոշակների բարձրացման ուղղությամբ կսկսի մտածել 2019 թվականից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հիմնվելով կառավարության այն քայլերի վրա, որոնք պետք է հետագայում հանգեցնեն դրան: Այդ ծրագրերի ենթադրյալ արդյունքները, ըստ Մելիքյանի, շարքային քաղաքացու համար առայժմ տեսանելի չեն լինի եւ 2018 թվականի բյուջեով կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ:

«Թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնելու նպատակով արտադրության արդյունավետության եւ  արտադրողականության բարձրացման հստակ նախանշաններ արդեն զգում ենք, որը կբերի բյուջեի եկամտային մասի ավելացում: Հաջորդ տարվանից՝ 2019 թվականից, արդեն կունենանք թոշակների եւ աշխատավարձերի աճի արձանագրում: Միտումները տանում են դրան: Տնտեսական առաջընթացը տանում է դրան, որ 2019-ից այդ ուղղությամբ կմտածենք: Այն գործողությունները, որ կառավարությունը իրականացնում է, կբերի տնտեսվարողների համար աշխատանքային դյուրին պայմանների, որի հետեւանքը կլինի ներդրումային դաշտի ակտիվացումը, իսկ դրանք աշխատատեղերի ավելացման առումով դրական ազդակներ են»,-ընդգծեց Մելիքյանը։

Անդրադառնալով վերջին ամիսներին սպառողական որոշ ապրանքների շեշտակի թանկացմանը, պատգամավորն ասաց, որ դա միջազգային գնաճով է պայմանավորված եւ ժամանակավոր  բնույթ է կրում:

«Կարագի եւ որոշակի սննդամթերքի, բենզինի գները բարձրացել են: Ժամանակավոր երեւույթներ են, իմ կարծիքով այս  ընթացքում սրանց լուծման առումով ճանապարհները կգտնենք: Տնտեսվարողները թանկացումների դեպքում առաջին արձագանքը, որ տալիս են, արտադրական պրոցեսում կոնկրետ կարագի ու մսամթերքի առումով, արտադրական աճ ունենալն է, որը կբերի գների նվազման: Այդ արձագանքը հնարավոր է, որ եկող տարվա ընթացքում տեսնենք: Հնարավոր չէ, որ  մսի թանկացման դեպքում անասնագլխաքանակի աճ չարձանագրենք: Դա էլ իր ազդեցությունը կունենա գների նվազման վրա»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ