News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Գիզա նահանգի քրեական դատարանն անփոփոխ է թողել ավելի վաղ հենց իր կայացրած մահպատժի դատավճիռը ընդհատակյա ծայրահեղական ցանցի 11 անդամների նկատմամբ: Հոկտեմբերի 22-ին այս մասին հայտնել է Al Ahram պարբերականը:

Լրատվամիջոցների կողմից «Գիզայի բջիջ» անվանումն ստացած գործով մեղադրանք է առաջադրվել 26 մարդու: Դատախազությունը մասնավորապես նրանց մեղադրել է ապօրինի կառույցի ստեղծման, ընդհատակյա ծայրահեղական գործունեությանը մասնակցության, երկրում սահմանադրական կարգի ապակայունացման փորձերի եւ Եգիպտոսի տարածքում ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու համար:

Նախնական դատավճիռը կայացվել էր սեպտեմբերի 9-ին: Սակայն Եգիպտոսում գործող օրենսդրության համաձայն՝ բարձրագույն պատժաչափի դատական ցանկացած որոշում պետք է ուղարկվի երկրի Գերագույն մուֆթիի քննարկմանը, որը կարող է դատավճիռը ինչպես հաստատել, այնպես էլ մերժել: Միաժամանակ, երկրի դատական ատյանների կողմից գլխավոր պաշտոնական հոգեւոր անձի որոշման կատարումը պարտադիր չէ եւ խոհրդատվական բնույթ է կրում:

Այս գործով եւս 14 ամբաստանյալ ցմահ ազատազրկման են դատապարտվել: Մեկը՝ հեռակա 10 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ