News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի ոստիկանները տղամարդու են կալանավորել, որն անծանոթ կնոջը հրելով գցել է մետրոյի ռելսերի վրա: Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը:

Տեղի ունեցածը նկարահանվել է տեսահսկման սարքերով, հոլովակը հրապարակվել է համացանցում, այդ թվում՝ Facebook-ում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Յունլոն շրջանում: 59-ամյա կինը, որը կայարանում է աշխատում, կանգնել է կառամատույցի եզրին եւ ձեռքով թափահարել է ուղեմասի մյուս կողմում կանգնած ծանոթին: Այդ պահին հետեւից քայլող տղամարդը նրան մի ձեռքով հրելով գցել է ռելսերի վրա եւ ճանապարհը հանգիստ շարունակել:

Կինը ծնոտի ծանր վնասվածք է ստացել եւ չի կարողացել անմիջապես ոտքի կանգնել: Պարբերականը նշում է, որ միջադեպի պահին գնացք չի անցել: Ավելի ուշ տուժածին հիվանդանոց են տեղափոխել:

56-ամյա կասկածյալին շուտով կալանավորել են կայարանի մոտ: Նրա արաքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ