News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Kinder Surprise շոկոլադե ձվերի արտադրողի շուրջ սկանդալ է բորբոքվել։ Բանն այն է, որ ընկերությանը մեղադրել են «սեքսիստական» հավաքածուներ ունենալու մեջ։ Վարդագույն փաթեթավորմամբ ձվերի մեջ Hello Kitty–ի խաղալիքներ են, իսկ երկնագույնի մեջ՝ Hot Wheels–ի մեքենաներ, հայտնում է Tlum–ը։

Ferrero ընկերության ներկայացուցիչները մի փոքր զարմացած են նման մեղադրանքներից, քանի որ իրենք ընդամենը տարբեր գույների փաթեթավորում են օգտագործել, եւ ոչ մի տեղ գրված չէ «աղջիկների համար» կամ «տղաների համար»։ Ընկերությունը նշել է, որ իրենք հիանալի հասկանում են, որ այդ խաղալիքներով կարող են խաղալ 2 սեռի երեխաներն էլ։

Սակայն  գնորդներին այդպես չի թվում։ Համացանցում օգտատերերը քննադատել են ձվերի նոր տեսականին՝ Ferrero–ին մեղադրելով, դեգրադացիայի, սեքսիզմի, շովինիզմի մեջ։ Ոմանք նորմալ են վերաբերվել այդ տարբերակմանը. «Եթե ձեր աղջիկը մեքենա է ուզում, նա կվերցնի կապույտ քինդերը։ Ահա եւ վերջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ