News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայի ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Մարտի Անգլադան, հայտնում է C News հեռուստաալիքը:

«Կատալոնիայում ճգնաժամի կարգավորման  միակ հուսալի հնարավորությունը Եվրամիության միջնորդությունն է»,- հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով՝ «որպես բոլոր իսպանացիների թագավոր պետք է հանդես գար Ֆելիպե VI-ը, սակայն նա հայտարարություն է կատարել, որի հիման վրա կարելի է եզրակացնել, որ նա նման հնրավորությունը բաց է թողել»:

Անգլադան համաձայն չէ այն կարծիքին, որ Եվրամիությունը եւ անդամ երկրների բոլոր ներկայացուցիչները հրաժարվել են ԵՄ միջնորդական դերից: «Համանման ուղու մասին է մասնավորապես արտահայտվել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը»,- հիշեցրել է նա:

Նա շեշտել է, որ Իսպանիայի Սահմանադրության 155 հոդվածը կիրառելու դեպքում Կատալոնիայի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանը «կչեզոքացվեն», անկախության կողմնակիցները «կդիմեն քաղաքացիական անհնազանդության ակտերի»: «Ոչ մի հաստատություն չի աշխատի, չի գործի տեղական ոստիկանությունը: Սակայն մենք ամենեւին մտադիր չենք բռնի գործողությունների դիմել, մեր բոլոր գործողությունները խաղաղ են եղել եւ այդպիսին կլինեն»,- հայտարարել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ