News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից գումար է հափշտակել ու փախել: Ահազանգով մեկնած քրեական հետախույզները, փորձագետներն ու քննիչները պարզեցին, որ ժամը 11-ն անց 5-ի սահմաններում մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել է բանկ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Փողը ստացել ու հեռացել է:

Հարուցվեց քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով: Պարզվեց վնասի չափը՝ 200 հազար դոլարին համարժեք գումար: Օպերատիվ-հետախուզական ու քննչական մարմինները սկսեցին անհրաժեշտ միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվեց Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը:

1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին եւ 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:

 

Երեւանի բնակիչ Դավիթ Գրիգորյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով փաթեթ: Կանեփանման զանգվածով փաթեթ հայտնաբերվեց նաեւ Երեւանի բնակիչ Արսեն Գրիգորյանի խուզարկությամբ: Երեւանի բնակիչ Մարատ Գալստյանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ:

Բերման ենթարկվելու օրը՝ հոկտեմբերի 15-ին, խուզարկվեցին նաեւ Մարատ Գալստյանի տունն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվեց գործարանային համարով «ՏՕՍ» տիպի հրացան եւ «Կալաշնիկով» ինքնաձիգի նմանվող հրազեն՝ առանց գործարանային համարի:

Նույն օրը խուզարկվեցին նաեւ Երեւանում ապրող Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվեց կանեփանման զանգված, «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվեց, գողացված են: Խուզարկություններով հայտնաբերվածն ուղարկվեց ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննության:

Դավիթ եւ Արսեն Գրիգորյանները, Մարատ Գալստյանն ու Աշոտ Մանուկյանը ձերբակալվեցին:

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է խմբի մյուս անդամի ինքնությունը՝ 1988-ին ծնված Պյոտր Ցիգանկով:

Քննությամբ պարզվում են դեպքի հանգամանքներն ու կասկածյալներից յուրաքանչյուրի դերակատարումը:

Պյոտր Ցիգանկովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ