News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ կպնդի, որ Չինաստանն ավելի շատ ջանքեր գործադրի Փհենյանին սանձելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը: Թրամփի այցը Պեկին նախատեսված է նոյեմբերի սկզբին:

Նրա խոսքով՝ Թրամփը նաեւ կպնդի առեւտրային պրակտիկայի դադարեցման մասին, որը Վաշինգտոնը անարդար է համարում: Պաշտոնյան անեւ նշել է, որ ԱՄՆ նախագահը Չինաստանին կոչ կանի լիովին կիրառել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ նախաձեռնել երկկողմանի քայլեր, որոնք այդ պատժամիջոցների շրջանակից դուրս են:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայից միջուկային եւ հրթիռային զենքին դիմակայելու անկարողությունը կհանգեցնի «ավելի մութ դարաշրջանի»: Միեւնույն ժամանակ, պաշտոնյան ասել է, որ Թրամփը հուսով է խաղաղ ճանապարհով լուծել Հյուսիսային Կորեայի դիմակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ