News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել գոնե էլի 4-5 տարի: Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ  Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը: Օրինագիծը բացասական եզրակացություն է ստացել տնտեսական հարցերով հանձնաժողովում, դեմ են արտահայտվել հանրապետական պատգամավորները:

2016 թվականի հոկտեմբերին ընդունված Հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ է հարկվում տարեկան արդեն 115 մլն դրամ (240 հազար դոլար)  շրջանառությամբ բիզնեսից: Մելքումյանի կարծիքով փաստաթղթաշրջանառության նոր պահանջները փոքր բիզնեսը չի հաղթահարի: Մելքումյանը նշեց, որ 2 տարի առաջ այս 115 մլն-ը մտցվել է որպես արտոնություն (58,35 մլն-ից բարձրացում), որ փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտների (մոտ 60 հազար) համար հեշտ լինի հաշվապահությունը վարել եւ ցույց տալ իր իսկական շրջանառությունը: Սակայն այս 2 տարին ցույց տվեց, որ դա ընդհանուր առմամբ տեղի չունեցավ: Ճիշտ է, առեւտուրն ամբողջ երկում է կրճատվում, սակայն սա փոքր բիզնեսի համար մխիթարություն չէ: «Այս պատճառով նրան պետք  է գոնե 4-5 տարվա ժամանակ տալ»,- եզրափակեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ