News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը մերժել է վիզաներ տրամադրել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով CNN Turk-ին:

Երկրների միջեւ վիզային ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների նպատակով պատվիրակությունը  պետք է այս ամսվա վերջում ժամաներ:

Հիշեցնենք, որ Ստամբուլում  ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցների ձերբակալությունից հետո, ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել էր մուտքի վիզաների տրամադրումը: Աշխատակիցները մեղադրվում են անցյալ ամռանը հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապ ունենալու համար:

Թուրքիայի դեսպանատունը որոշել էր նմանապես պատասխանել եւ կասեցրել էր մուտքի վիզաների տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ