News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուսով եմ, որ կգա մի օր, երբ պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր կդառնա բոլորի համար՝ անկախ սեռական պատկանելիությունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

«Ես հույս ունեմ, որ կգա մի օր, երբ ոչ միայն զինվորական ծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար անկախ սովորելու, չսովորելու փաստից, այլեւ զինվորական ծառայությունը պարտադիր է  լինելու բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց սեռական պատկանելիությունից: Քանի որ ֆիզիկական պարտադրանքի ներքո պետականություն կերտող հասարակությունն ու ազգը այլ ճանապարհ չունի, միազգային փորձը դա է ապացուցում»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը չի կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ մեկ պարզ պատճառով՝ զրկված է մոբոլիզացիոն ռեզերվից. «Խոսվում է  պրոֆեսիոնալ բանակի մասին, չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ մեկ պարզ պատճառով՝ մեզ զրկում ենք մոբոլիզացիոն ռեզերվից, մարդկանցից, ովքեր ծառայել  են եւ պահեստազորում պատրտաստ են համալրել զինված ուժերի շարքերը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ