News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության եւ «ՊրոԱրտ» ընկերության գործակցության արդյունքում ստեղծված եւ ավստրիական ճանաչված SONY DADC ընկերության գործարանում հրատարակված՝ «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմն իր պատվավոր տեղն է գտել Դիլիջանի ամենահին շինություններից մեկում: 19-րդ դարում այն իշխանուհի Մարիամ Թումանյանի համար ծառայել է որպես ամառանոց, իսկ խորհրդային տարիներից՝ ստանձնել է ժողովրդական արվեստի պահպանման առաքելությունը, հետագայում վերածվելով Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ Դիլիջանի մասնաճյուղ-թանգարանի: Այդ հարցում իր կարեւոր ներդրում է ունեցել Վանից գաղթած, Դիլիջանի հին փողոցի նախագծման աշխատանքներին մասնակցած, վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, ում անունն էլ կրում է թանգարանը: Այսօր թանգարանը ստեղծագործական մտքերի քննարկման յուրօրինակ հավաքատեղի է դարձել Դիլիջանի ստեղծագործների համար:

Ութ ձայնասկավառակից բաղկացած, թվայնացված «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմը սերունդներին փոխանցվող ինքնատիպ ժառանգություն է: Այն դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի եւ ազգային երաժշտական ավելի քան 10 գործիքի համար գրված ստեղծագործությունների հավաքածու է:                                  

Շուրջ 1000 օրինակով թողարկված ալբոմը ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների եւ մասնավոր հավաքածուների հիման վրա, ալբոմի ստեծմանը մասնակցել են Հայաստանի լավագույն դիզայներները, թարգմանիչները, հնչյունային ինժեներները, երաժշտագետները եւ մշակութային գործիչները, իսկ ստեղծագործությունները ներկայացնում են հայտնի կատարողները:

Թանգարանի ցուցադրությունների շունչն ու ոգին լրացնող ազգային երաժշտությունը, կնպաստի նաեւ հայկական նվագարանների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը եւ մարզում մշակութային կյանքի աշխուժացմանը: Ալբոմը նախատեսված չէ վաճառքի համար եւ տրամադրվելու է ազգային երաժշտության տարածմանն աջակցող հաստատություններին:

«Մշակույթը յուրաքանչյուր ազգի հոգեւոր նկարագիրն է: Ժամանակին համահունչ լինելով հանդերձ՝ անհրաժեշտ է հնարավորության սահմաններում մաքուր պահել ազգը սնող աղբյուրը: Որքան էլ անսպասելի հնչի՝ այդ հարցում անչափ մեծ է մարզերի դերը: Մեր այստեղ լինելը պատահական չէ. եթե ձեզ հաջողվել է աչքի լույսի պես պահել 19-րդ դարի այս շինությունը եւ այն վերածել թանգարանի, ուրեմն ազգային գործիքների համար թվայնացված ալբոմն իր արժանի տեղն է գտել: Ստեղծված ձայնասկավառակներն իրական արժեք են, եւ հույս ունեմ՝ կծառայեն ազգային երաժշտության եւ արվեստի պահպանման նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ կողմերի գործակցության արդյունքում, նույն սկզբունքով ստեղծվել էին նաեւ «Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ», «Արամ Խաչատրյան-110», «Կոմիտաս-145» ալբոմները: Չորս ալբոմից կազմված թվայնացված ձայնասկավառակների հավաքածուն համալրել է Հանրային ռադիոյի ձայնադարանը: Գործակցող կողմերի որոշմամբ, թանգարանին նվիրվեցին թվարկված բոլոր ալբոմները:

Մշակույթի զարգացմանն ուղղված՝ վերը նշված ծրագրերի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 89 մլն. դրամի սոցիալական ներդրում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ