News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները Արաքս գետի ափին, պետական սահմանի անմիջական մերձակայքում հայտնաբերել են ոչխարի դմակով 40-ից ավելի պոլիէթիլենե փաթեթ:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշը կազմում է 1700 կգ-ից ավելի:

Դեպքի վայրի զննությամբ թփերի մեջ հայտնաբերվել է նոր ռետինե մակույկ եւ կապրոնե պարան:

Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձինք ծրագրել էին «ապրանքի» մաքսանենգ անցկացում սահմանով: Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները: Ներկայումս իրավասու մարմինները համալիր միջոցառումներ են անցկացնում պարզելու իրավախախտման հետ կապ ունեցող անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ