News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն կրկին ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կոչ է արել Հայաստանի հետ սկսել կրկնակի հարկումից խուսափելու մասին նոր օրենքի շուրջ բանակցությունները:

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ուղղված նամակում Կոնգրեսի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի հետ գոյություն ունեցող հարկային միակ համաձայնագիրը 1973 թվականին Խորհրդային Միության հետ ստորագրված պայմանագիրն է: Նրա խոսքով՝ հնացած համաձայնագիրը «ակներեւորեն չի բավարարում ժամանակակից պահանջներին»: 2016 թվականի փետրվարին Չուն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) առաջնորդների հետ հանդիպումից հետո համանման կոչով է հանդես եկել նաեւ ֆինանսների նախկին նախարար Լյուին հղած ուղերձում:

Նշենք, որ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի առաջմղումը ANCA-ի առաջնահերթություններից մեկն է: ANCA-ի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը օրենսդրին շնորհակալություն է հայտնել՝ նշելով ANCA-ի վճռականությունն այս ուղղությամբ ջանքերը շարունակելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ