News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ջավախքի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ իրենց դժգոհությունն են հայտնել Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարի Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու համատեղ որոշման վերաբերյալ։ Նրանք համարում են, որ Ջավախքի առանձին Թեմ պետք է հռչակել, հաղորդում է Jnews.ge-ն: 

Մտավորականների միությունը, «Ջավախք» ժողովրդական շարժումը, «Ջավախք» հասարակական կազմակերպությունը եւ «Վիրք» կուսակցությունը համատեղ դիմում են գրել՝ Հայրապետություն Ամենայն Հայոց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին, Գերագույն Հոգեւոր Խորհրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ին, Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տ․Տ Գրիգոր Պետրոս Ի-ն, Հայ Ավետարանական Եկեղեցուն, Հյուսիսային Ամերիկայի, Ֆրանսիայի, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական միություններին։

Կազմակերպությունների գրած դիմումի համաձայն Գումբուրդոյի եկեղեցու հետ կապված շուտափույթ որոշում է ընդունվել:

«Նախ՝ նշյալ տաճարի պատկանելության շուրջ չէ, որ պետք է որոշում կայացվեր։ Հետո էլ այն ընդունվել է մի քանի մարդկանց ներկայությամբ՝ այն էլ հապճեպ։ Եվ ընդհանրապես գյուղի հասարակության վրդովմունքն առաջացավ այն ժամանակ, երբ այսպես կոչված վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի գավթից առաքելական շրջանի գերեզմանները վայրագորեն քանդվեցին, առնվազն 700 տարվա գերեզմանները այդ հուշարձանի ինչ է, պատմության մասը չե՞ն։ Կամ նույնքան հին արժեքավոր խաչքարերը ինչո՞ւ հեռացվեցին։ Ինչի՞ հիման վրա է համատեղ որոշման մեջ Սրբազանը պնդում, թե տաճարը երբեք առաքելական չի եղել, այն դեպքում, երբ այստեղ հանգչում են նրա առաքելական սպասավորները՝ Տեր-Մաթեւոսյանները, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արյունակից Տեր-Ազնավուրյանը եւ այլոք», – իրենց մտահոգությունն են հայտնում 4 կազմակերպություններ։

«Ինչ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ին այս տաճարը յուր պաշտպանության տակ առնելու համար հայկակա՞ն հետքերն են խանգարում։ Հիմա ո՞վ է պատասխան տալու այս վանդալիզմի համար։ Գյուղը 500 ստորագրությամբ դիմել էր ե'ւ Հայաստանի, ե'ւ Վրաստանի հոգեւոր ու քաղաքական իշխանություններին, որպեսզի ավերված գերեզմաններից հավաքված ոսկորները ամփոփվեն տաճարի գավթում՝ խաչքարի տեղադրմամբ։ Ահա այս բնական ցանկությունն էր, որ հակասության մեջ մտավ Վրաց ուղղափառ եկեղեցու նկրտումների հետ։ Բոլորիս պարզ դարձավ, որ նպատակը ավելի հեռահար է, քան տաճարի որպես հուշարձան վերականգնելը։ Եվ, ընդհանրապես, սա վրաց իշխանությունների եւ ՎՈՒԵ-ի գործելաոճն է՝ ոչ արիական, ոչ քրիստոնեական»,-ասված է նամակում:

Կազմակերպությունները նամակում անդրադառնում են նաեւ հոգեւոր սպասավորների պակասի խնդրին, մասնավորապես նշելով, որ տարիներ շարունակ այդպես էլ պայմաններ չեն ստեղծվել ջավախքահայ երիտասարդներից հոգեւոր հովիվներ պատրաստելու:

«Գործելու պատրաստ առաքելական եկեղեցիները հոգեւոր սպասավորներ չունեն։ Այս 20 եւ ավելի դժվարին տարիների ընթացքում, չնայած, մեր բազում խնդրանքներին Վիրահայոց Թեմի կողմից չստեղծվեցին ջավախքահայ երիտասարդներից հոգեւոր հովիվներ պատրաստելու պայմաններ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսից ակնկալում ենք այս խնդրանքի բավարարումը։ Հույժ անհրաժեշտություն է դառնում Ջավախքի առանձին Թեմի հռչակումը։ Եվ եկեղեցիների քանակով, եւ ազգաբնակչությամբ (մոտ 200 000) լիովին համապատասխանում ենք դրան: Բացի այդ բարձրաստիճան հոգեւորականների ներկայությունը իսկական զսպաշապիկ կդառնա Վրաց ուղղափառ եկեղեցու զավթողական նկրտումներին։ Խնդրում ենք խորհել Վիրահայոց թեմը հիմնովին թարմացնելու մասին»։

Դիմում-նամակի ներքո ստորագրել են՝ Մտավորականների միություն՝ Ազատ Շիպակցյանը, «Ջավախք» ժողովրդական շարժում՝ Նորիկ Կարապետյանը, «Ջավախք» հասարակական կազմակերպություն՝ Ստեփան Հակոբյանը եւ «Վիրք» կուսակցություն՝ Դավիթ Ռստակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ