News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը կարեւորել է ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի այցը եւ մասնակցությունը Հայաստանում տեղական իշխանությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը եւ ակտիվ մասնակցում է ԵԽ կանոնադրական եւ խորհրդատվական բոլոր մարմինների, այդ թվում նաեւ՝ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին։

Տիկին Մոսլեր-Թյորնշտրյոմն արդյունավետ է համարել ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ ձեւավորված համագործակցությունը՝ նշելով, որ իրենց համար Հայաստանը վստահելի գործընկեր է: Նա տեղեկացրել է, որ արգասաբեր քննարկումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ծանոթ է ոլորտում կատարվող բարեփոխումներին եւ այդ գործընթացում աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Վարչապետն ու ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումների տրամաբանությունը, որոնց նպատակը համայնքային կառավարման մարմինների մտածելակերպի փոփոխությունն է, դրանց դերի բարձրացումը եւ որոշումների ընդունման առավել ամուր օղակի ձեւավորումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումներին Կոնգրեսի մշտական աջակցության համար, այդ թվում` 2016 թ. ստորագրված Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հետմոնիթորինգային երկխոսության ճանապարհային քարտեզի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ